Լոռու մարզում մոլորված 2 քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են մոտ 1 օր անց

Լոռու մարզում մոլորված 2 քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են մոտ 1 օր անց
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ մոլորված քաղաքացիները մեքենայով Անտառաշենի սարերում մոտ 100 մ սահել են դեպի ձորակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Լոռու մարզի Անտառաշեն գյուղի սարերում «Toyota» մակնիշի ավտոմեքենայով 2 քաղաքացի օգոստոսի 30-ին երեկոյան մոլորվել էին, փրկարարները հայտնաբերել են նրանց այսօր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ իրենք մոլորվել են մառախուղի պատճառով` Կոտայքի և Լոռու մարզերի միջակայքում, անանցանելի վայրում են հայտնվել։ Հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, որտեղ մինչև օգոստոսի 31-ը` ժամը 00։30 որոնողափրկարարական աշխատանքներ, ինչից հետո մթության պատճառով դադարեցրել են։ Դրանք վերսկսվել են առավոտյան՝ ժամը 08։00-ի սահմաններում․ կիրառվել է նաև անօդաչու թռչող սարք»,– ասված է հաղորդագրությունում։
Լոռու մարզում մոլորված 2 քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են մոտ 1 օր անց
Պարզվել է, որ Անտառաշեն գյուղի սարերում «Toyota» մակնիշի ավտոմեքենան մոտ 100 մ սահել է դեպի ձորակը։
Փրկարարներն անվնաս հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ․ Հ․, ծնված 1994 թ․ և Թ․ Է․ Ս․, ծնված 1951 թ․) և ուղեկցել գյուղ։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։