ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. ՀՀ էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ–ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ԷՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորաբար, նախարարն ու դեսպանը խոսել են համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների մասին։ Հատուկ անդրադարձ է արվել շինարարության, առողջապահության, մշակող արդյունաբերության, արևային էներգիայի ոլորտներում փոխգործակցությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Քննարկվել են երկու երկրների միջև ավիահաղորդակցությանն ու զբոսաշրջությանը վերաբերող հարցեր։
Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ–ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին
© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարություն