ՀԱՀ-ում բարձրահարկ շենքում հրդեհի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել

Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Առնվազն 20 մարդ է զոհվել, 43 մարդ տուժել է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով News24 պորտալին:
«Առնվազն 20 մարդ է մահացել, ևս 43-ը վիրավորվել են հրդեհի պատճառով»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ:
Քաղաքի իշխանությունները X (նախկին Twitter) սոցիալական ցանցում հաստատել են, որ հրդեհը 20 մարդու կյանք է խլել:
Հրդեհի պատճառները դեռ չեն նշվում։