ՌԱԴԻՈ

ԵԱՏՄ–ն առաջին քայլն է անում էլեկտրամոբիլների լիցքավորման ընդհանուր ստանդարտի ուղղությամբ

ԵԱՏՄ–ն միասնականացնում է էլեկտրական տրանսպորտի համար լիցքավորման ենթակառուցվածքների համատեղ զարգացման մոտեցումները։
Sputnik
ՀՀ-ում էլեկտրամոբիլների խմբի համահամակարգող, էլեկտրամոբիլների լիցքավորիչների «Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավանությանն արժանացած` ԵԱՏՄ–ում էլեկտրամոբիլների լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման մասին փաստաթուղթը հնարավորություն կտա խթանել էլեկտրատրանսպորտի շուկայի զարգացումը։
«Քանի որ այսօր աշխարհում մի քանի ստանդարտ կա լիցքավորման, կարծում եմ` սա գուցե առաջին քայլը լինի դեպի ընդհանուր ստանդարտի ներդրման ուղղությամբ»,– ասել է ոլորտի ներկյացուցիչը։
Նշենք, որ ԵԱՏՄ փաստաթղթով սահմանվում են ԵԱՏՄ անդամ երկրներում էլեկտրական տրանսպորտի համար լիցքավորման ենթակառուցվածքների համատեղ զարգացման հետագա մոտեցումները։
ԵԱՏՄ անդամ երկրներին խորհուրդ է տրվում նաև ավելացնել լիցքավորման կայանների թիվը, այդ թվում` միջպետական մայրուղիների վրա, ինչպես նաև հիմնել լիցքավորման սարքերի սեփական արտադրություն։
Հայկական պղինձն ու էլեկտրամոբիլները. հանքարդյունաբերությունը նոր մարտահրավերների առաջ է