Ադրբեջանը մի քանի ժամվա մեջ արդեն 3–րդ ապատեղեկատվությունն է տարածում

Նախորդ 2 դեպքում նույնպես ՀՀ ՊՆ–ն հերքում տարածեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Վերջին մի քանի ժամվա մեջ արդեն 3–րդ անգամ այդ երկրի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, իբր հայկական դիրքերից կրակ են բացել իրենց ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` հերքելով Ադրբեջանի հերթական կեղծ լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր հայկական կողմից սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան ուղղություններով կրակ բացելու մասին։
2 դեպքում էլ ՀՀ ՊՆ–ն հերքում տարածեց։