Ադրբեջանին կոչ ենք արել ապահովել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Բորել

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Իսպանիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։
«Մենք կոչ ենք արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,-ասել է Բորելը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։