Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է տարածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 20։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը:
Նշենք` Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է, իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Նախիջևանի ուղղությամբ։ Իսկ ավելի վաղ տարածել էին, իբր հայկական կողմը կրակել է Գեղարքունիքի մարզի Սոթքի դիրքերից։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր նաև այս լուրը։