ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Այսօր Ucom–ի որոշ բաժանորդների մոտ կապի խնդիր է առաջացել և կապը փոխվել է TurkCell-ի։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ucom ընկերության մամուլի խոսնակ Դիանա Մնացականյանը, խնդիրը տևել է մոտ կես ժամ` ֆիքսված և շարժական ցանցերում։
«Այժմ խնդիրն ամբողջությամբ կարգավորված է։ Այն բաժանորդները, որոնց մոտ ցանցը չի վերականգնվում, բավարար է հեռախոսը «ռեստարտ» անել կամ թռիչքի ռեժիմը միացնել–անջատել»,–ասաց Մնացականյանը։
Թե որն է եղել խնդրի պատճառը՝ ընկերությունից չմեկնաբանեցին։