Թրամփը կարծում է, որ Բայդենն ի վիճակի չէ երկիր ղեկավարել

Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել է, որ Բայդենը չի կարողանում ինքնաթիռ բարձրանալ առանց ընկնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ ներկայիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարող երկիր ղեկավարել։
«Բայդենը նույնիսկ իր ոտքերի վրա չի կարողանում մնալ (Ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական ​​ արարողության ժամանակ)։ Նա հաստատ չի կարող ղեկավարել մեր երկիրը։ Նա չի կարողանում ինքնաթիռ բարձրանալ առանց ընկնելու։ Եվ որ ավելի կարևոր է` չի կարողանում երկու նախադասություն կազմել», – «Իզվեստիյա» թերթի փոխանցմամբ` Truth Social սոցցանցում տեսաուղերձի տեսքով ասել է նա։
80-ամյա Ջո Բայդենը ԱՄՆ պատմության մեջ ամենատարիքով նախագահն է, նրա առողջական վիճակը պարբերաբար քննարկումների և մտահոգության առիթ է դառնում քաղաքացիների շրջանում։ Քաղաքական գործիչը շփոթում էր երկրների անուններն ու սայթաքում ինքնաթիռ բարձրանալիս։
Մադուրոն հայտարարել է, որ 2018 թ–ին իր դեմ մահափորձը կազմակերպել է անձամբ Դոնալդ Թրամփը