ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսը մոտ ապագայում կայցելի Իրան։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը՝ Դամասկոսում իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի սկզբին պաշտոնական այցով մեկնել էր Սիրիա, դա Իրանի նախագահի առաջին այցն էր Սիրիա՝ 2011 թվականին ՍԱՀ-ում հակամարտությունը սկսելուց ի վեր: Ուղևորության ընթացքում Ռայիսին և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական համապարփակ համագործակցության ծրագրի վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, այս ուղևորության ընթացքում պետությունների ղեկավարները ստորագրել են 15 համաձայնագիր առևտրի, նավթի և գազի, տեխնոլոգիայի, շինարարության, տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցության վերաբերյալ։