Կապան-Տաթև ավտոճանապարհին 4–մետրանոց ծառն ընկել ու փակել է երթևեկությունը

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ մասնատել են շրջված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Կապան-Տաթև ավտոճանապարհին ծառ է ընկել` միակողմանի փակելով ճանապարհը։ Տեղեկություը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր ժամը 06:20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Վերին Խոտանան ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին ծառը (մոտ 4 մետր) շրջվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի փակ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ մասնատել են շրջված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Քամին Շիրակի և Տավուշի մարզերում ծառեր է կոտրել. վնասվել է գազի խողովակ, ճանապարհ փակվել