Հայաստանի ու Տրինիդադ և Տոբագոյի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ու Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը
Կողմերը զրուցել են միմյանց հետ ու քննարկել երկրների միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ու Տրինիդադ և Տոբագոյի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ու Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրել են 2 երկրի միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։ Կողմերը նաև զրուցել են միմյանց հետ, որի ընթացքում անդրադարձել են երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ շրջանակներում առկա համագործակցության առավել խորացմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Մարգարյանը շնորհավորել է Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցչին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջիկա 78-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ վերջինիս մաղթելով հաջողություն նախագահության ընթացքում։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ու Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը
Տրինիդադ և Տոբագոն փոքր կղզի–պետություն է Կարիբյան ծովի հարավային մասում։ 2023 թվականի հունիսի 1-ին Գլխավոր ասամբլեան 78-րդ նստաշրջանի նախագահ է ընտրել Դենիս Ֆրենսիսին։