ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Եղեգնաձորում կատաղած շունը կծել է 3-11 տարեկան 4 երեխայի, որոնք տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ, ապա երևանյան հիվանդանոցներից մեկը։ Տեղեկությունը հայտնում էր ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել էին, որ տուժածները 2013 թ․ ծնված Գ․ Վ․–ն է, 2012 թվականի Ս.Թ.–ն, 2020 թ. ծնված Հ.Ա.–ն և 2018 թվականին ծնված Վ.Վ.–ն։ Բուժհաստատությունում նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար․ տուժածները ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել են քաղաք Երևան»,–ասված է հայտարարության մեջ։
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են կատաղած շանը և քնեցրել, ապա հանձնել իրավասու մարմիններին:
Շան որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետի գլխավորությամբ, ինչպես նաև մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի ղեկավարությամբ։