Czech Airlines-ը վերսկսում է Պրահա–Երևան–Պրահա չվերթերը

Արխիվային լուսանկար
Չվերթերը վերսկսվում են այս տարվա հոկտեմբերի 2–ից և կիրականացվեն շաբաթական անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Czech Airlines ավիաընկերությունը վերսկսում է Պրահա–Երևան–Պրահա երթուղով թռիչքները։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Չվերթերը վերսկսում են այս տարվա հոկտեմբերի 2–ից:
Ինչպես տեղեկացնում են օդանավակայանից` թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի: