2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցինԱրցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Ադրբեջանն այդ անցակետով թույլ չի տալիս անցկացնել անգամ հումանիտար բեռները։
«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր աջակցությունը հայտնենք։ Մեր պատվիրակությունում են Ֆրանսիայի 6 շրջանից ներկայացուցիչներ, ինչպես նաև կուսակցությունների նախագահներ։ Արցախում կան երեխաներ, ծերեր, կանայք, տղամարդիկ, որոնք այլևս չեն կարողանում իրենց հողի վրա արժանապատվորեն ապրել։ Մենք կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը։ Խոսելով պարզ բառերով` կարող եմ ասել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության»,– նշեց Իդալգոն։