ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Գորլովկայի (ԴԺՀ) կաթնամթերքի գործարանի տարածքի գնդակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինացի նեոնացիստների կողմից Գորլովկայի կաթնամթերքի գործարանի գնդակոծության հետևանքները սարսափելի են», – գրել է Պրիխոդկոն Տելեգրամի ալիքում։
Կաթնամթերքի գործարանի տարածքում ընդհանուր առմամբ ուկրաինական 4 արկ է պայթել։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս, քաղաքում գործում է «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխի արդյունահանման ձեռնարկություններ։ Այն ԴԺՀ–ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, մինչև Դոնբասում սկսված հակամարտությունը Գորլովկայում ավելի քան 250 հազար մարդ էր բնակվում։