ՌԴ–ն առաջին անգամ հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ–ի հականավային «Նեպտուն» հրթիռը որսալու մասին

ՊՆ–ն հայտնել է նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի 27 անօդաչուի ոչնչացման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցներն առաջին անգամ որսացել են ուկրաինական հականավային «Նեպտուն» հրթիռը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ուկրաինայի ԶՈւ–ի նման տեսակի հրթիռ որսալու մասին պաշտպանական գերատեսչությունն առաջին անգամ է հայտնում։ Չի նշվել, թե հրթիռը կոնկրետ որտեղ են որսացել։ Բացի այդ, ՀՕՊ միջոցները որսացել են HARM հակառադիոլոկացիոն երկու հրթիռ։
ՊՆ–ն հայտնել է նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի մարզում Ուկրաինայի ԶՈւ 27 անօդաչուի ոչնչացման մասին։
Խոցվել է ամերիկյան HARM հրթիռներին հարմարեցված ՄիԳ-29. ՌԴ ՊՆ
«Նեպտունն» ուկրաինական թևավոր հրթիռ է, որը նախատեսված է մարտական վերջրյա և տրանսպորտային նավերի խոցման համար։ Այն ստեղծվել է խորհրդային Х-35 հրթիռի հիման վրա։ «Նեպտունը» նրանից տարբերվում է մեծ հեռահարությամբ, չափերով և կառավարման համակարգով։