ՌԴ ՊՆ. ՀՕՊ-ը Տուլայի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ է ոչնչացրել

ՌԴ ՊՆ շենքը
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է ՌԴ օբյեկտների վրա դրոնների հարձակումը կասեցնելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. ՀՕՊ միջոցները Տուլայի մարզում ուկրաինական երկու ԱԹՍ են ոչնչացրել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այսօր առավոտյան կանխվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ երկու ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը։ Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով՝ Տուլայի շրջանի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտարարել էր Ղրիմի երկնքում 2 ուկրաինական ԱԹՍ ոչնչացնելու մասին։