ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 31-ին Մոսկվայում: Այս մասին հայտնել Է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։
«Բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում օգոստոսի 31–ին»,– ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ երկու երկրների նախարարների բանակցությունները տեղի կունենան մոտ ժամանակներս Մոսկվայում:
Օգոստոսի 25-ին հաղորդվել էր, որ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում առաջին այցն է կատարել Կիև: