ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենն և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարը։
«Շնորհավորել եմ գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն»,– գրել է Պապիկյանը:
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենն և պաշտպանության հարցերով կցորդ Քևին Սթիլին։
© Photo : Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan
Պապիկյանի խոսքով` հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին։ Քննարկվել են փոխգործակցության զարգացման հեռանկարները։
Զրուցակիցները խոսել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի մասին։
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենն և պաշտպանության հարցերով կցորդ Քևին Սթիլին։
© Photo : Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan