ԼՂ Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ադրբեջանի կողմից. ՌԴ ՊՆ

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում այսօր` օգոստոսի 29–ին, հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: