Գնդակոծություն ՌԴ Բրյանսկի շրջանում. կան զոհեր

Բրյանսկի գնդակոծության հետևանքը
Շրջանի ղեկավարը նշել է, որ տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը գնդակոծել են Բրյանսկի Կլիմովո բնակավայրը, ինչի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ մեկ երեխա, կան նաև տուժածներ: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը ՀԿՌՀ-ից հրետակոծել են Կլիմովո գյուղը։ Ըստ նախնական տեղեկությունների` ցավոք, կան զոհեր, նրանց մեջ կա մեկ երեխա: Գնդակոծության հետևանքով տուժել է հինգ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ», - նշել է մարզպետը Telegram-ի իր ալիքում։
Բոգոմազը նշել է, որ հրետակոծության հետևանքով վնասվել են դպրոցի շենքը, մի քանի վարչական շենքեր, բնակելի շենքեր, խախտվել է էներգամատակարարումը։
Շրջանի ղեկավարն ավելացրել է, որ օպերատիվ և արտակարգ ծառայություններն աշխատում են տեղում, տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Բրյանսկի մարզում գնդակոծության հետևանքով զոհվել են 10-ամյա մի երեխա և 1 մեծահասակ, Զվեզդային հայտնել են շրջանի նահանգապետի մամուլի ծառայությունից։
Թարմացված տեղեկատվության համաձայն՝ Բրյանսկի շրջանի Կլիմովո գյուղում Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծության ժամանակ մահացած համարվող երեխան, պարզվել է` ողջ է։
«Զոհվել է երկու խաղաղ բնակիչ՝ 2003 թվականին ծնված տղամարդ և 1994 թվականին կին»,–ասել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։
Կլիմովսկի շրջանը գտնվում է Բրյանսկի մարզի հարավ-արևմտյան մասում և սահմանակից է Ուկրաինայի Չեռնիգովի և Սումիի մարզերին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ըստ Բոգոմազի, Ռուսաստանի զինված ուժերը հետ են մղել ուկրաինացի դիվերսանտների հարձակումը Բրյանսկի շրջանի Կլիմովսկի շրջանում: