ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 4-ին Սոչիում, հայտնում է Habertürkհեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Այս իրավիճակում, երբ պարոն Պուտինը չկարողացավ գալ Թուրքիա, մեր նախագահը կմեկնի Ռուսաստան։ Նախագահ Էրդողանը սեպտեմբերի 4-ին կայցելի Սոչի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին, հայտարարել էր, որ հանդիպումը կկայանա շուտով, ամսաթվերի հայտարարման շուրջ պայմանավորվածություններ կան, Կրեմլը հավատարիմ է դրանց: