ԵԽ նախագահ Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Արցախի հարցը

Շառլ Միշելը Մելանի Ջոլիի հետ
Տարբեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները մասնակցում են Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին X–ի (նախկինում` Twitter) էջում հայտնել է նախարար Ջոլին։
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերի։
«Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,– գրել է նախարար Ջոլին:
Շեշտել է, որ այս զրույցներն առանցքային են գործընկերային աշխատանքի համար։
Նշենք, որ հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Համաժողովն անցկացվում է Սլովենիայում օգոստոսի 28-29–ը։