ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Չելյաբինսկի մարզում ՝ Պրուդնի գյուղի մոտակայքում, կործանվել է ՌԴ ԱԴԾ-ին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին:
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ
Արտակարգ ծառայություններում նշել են, որ նախնական տվյալներով` աղետի պատճառը տեխնիկայի խափանումն է:։
Հաղորդվում է, որ ուղղաթիռն ընկել է ուսումնամարզական թռիչք իրականացնելու ժամանակ: