Արտաշես Ավագյանը հաղթել է ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունում

Արտաշես Ավագյան
Հայ մարզիկները նաև արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի- Sputnik. Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցել են Չինաստանի Էմեյշան քաղաքում անցկացված ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությանը և1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարությունից։
Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտաշես Ավագյանը՝ ոսկե մեդալ նվաճելով «Հունգար» ոճում. սա բացառիկ նվաճում է հայկական ուշուի պատմության մեջ։ Ավագյանը նաև արծաթե մեդալ է նվաճել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Երիցյանը ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունում 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Սիրանուշ Ավագյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Արտաշես Ավագյան