Արևմուտքը Ուկրաինային «ցրում է» աֆղանական սցենարով

Արխիվային լուսանկար
Վաշինգտոնում ծրագրում էին Ուկրաինայից երկրորդ Աֆղանստան սարքել Ռուսաստանի համար։ Բայց այսօր ամեն ինչ հուշում է, որ այդ երկիրը երկրորդ Աֆղանստան կդառնա ԱՄՆ-ի համար, նշում է ՌԻԱ Նովոստիի հեղինակը։
Sputnik

Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի

«Ռեյթեր» գործակալությունը, որը բնավ հակված չէ ռուսական բանակն իդեալականացնելու, Ուկրաինայի հյուսիս-արևելքում ՌԴ ԶՈւ-ի առաջխաղացումը նկարագրել է գրեթե Լևիտանի ոճով․ «Ռուսական զինված ուժերի մեծ զորակազմը հարձակում է վարում Կուպյանսկի և Լիմանի շրջաններում...»։
Գրեթե միաժամանակ New York Times-ն իր հոդվածում մեջբերել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի խոսքերը, որը խոստովանել էր, որ «հակառակորդի ստորաբաժանումները շարունակում են վնաս հասցնել հրետանու, ականանետերի և ավիացիայի միջոցով» և պահանջել էր շտապ ամրացնել հյուսիս-արևելքի պաշտպանությունը։
Պետք է ասել, որ Սիրսկու կողմից սա գործնականում ապստամբություն է, քանի որ Պենտագոնի խորամանկ ծրագիրը կայանում էր նրանում, որ բոլոր պրոքսի-կազակներին հավաքեն հարավ-արևելքում և փորձեն ճեղքել-դուրս գալ Ազովի ծով։ Պենտագոնում ոչ այն է դիտմամբ, ոչ այն է անուշադրության պատճառով չեն նկատել, որ նման մանևրը մերկացնելու է հազար կիլոմետրանոց ռազմաճակատի հյուսիս-արևելյան հատվածը՝ ռուսական բանակի առջև հնարավորությունների ամենալայն դաշտ բացելով։
Ուկրաինայի «թոփ-մենեջերը» շունչ քաշելու ժամանակ է խնդրում
Ըստ էության, հենց դա էլ տեղի ունեցավ, և հիմա Մոսկվայի համազորային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ Սիրսկին կարող է որքան ուզում է բողոքել ամերիկյան տերերին և մեղքը նրանց ռազմավարական սխալների վրա գցել։ Այնտեղ նրա գանգատները սառը տարակուսանքի կարժանանան։
Զարմանալի է, թե որքան է փոխվել ուկրաինական զորքերի նահանջի մասին զեկուցող ամերիկյան լրատվամիջոցների տոնը։ Դեռևս մեկ տարի առաջ յուրաքանչյուր նման կոմյունիկե ուղեկցվում էր Ուկրաինայի զինված ուժերին արկեր տալու և միասին ռուսներին ծեծելու կոչերով։ Այսօր այդ հռետորաբանությունն իսպառ անհետացել է։
Չոր արձանագրվում են ռուսական զորքերի հաջողությունները և ուկրաինացիների պարտությունները, նշվում է Կուպյանսկի շրջանի տարհանումը և ոչ մի «պաշտպանենք Ուկրաինան», «միավորվենք Ուկրաինայի շուրջ»։ Միացյալ Նահանգները Ուկրաինային «ցրում են» իրենց դասական ոճով։ Պատմական չափանիշներով բոլորովին վերջերս նրանք նույն կերպ փակեցին աֆղանական գործը:
Այս պատմությունների որոշ համընկնումներ ապշեցնում են իրենց բառացիությամբ։ Օրինակ՝ արդեն ոչ ոք չի հիշում, բայց Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալը նույնպես «հակահարձակման» ֆոնին էր ընթանում։ Այո-այո, 2020-ի հոկտեմբերին ամերիկյան պրոքսիները թալիբների դեմ հակահարձակման անցան երկրի հարավում՝ Գիլմենդ նահանգում։ Նրանք նույնիսկ որոշ հաջողությունների հասան, հինգ անցակետ գրավեցին։ Սակայն ամերիկացիները, միևնույնն է, շարունակեցին դուրս բերել իրենց զորքերը և արդեն 2021-ի մայիսին թալիբները հարձակման անցան, որն ավարտվեց Քաբուլի գրավմամբ և շասսիներից կախված տխրահռչակ թռիչքներով։
Այդ հարձակումների, նահանջների և հակահարձակումների ընթացքում արագ պարզվեց, որ ՆԱՏՕ-ի չափանիշներով վարժանքները աֆղանական զորքերին ոչ մի կերպ չեն օգնել։ Որ կոռուպցիան հսկայական էր, և մինչ ոմանք զոհվում էին, մյուսները գլխակորույս գողանում էին։ Որ ամերիկյան հրամանատարությունն արել էր բոլոր հնարավոր սխալները, կարծես միտումնավոր թույլ չտալով, որ իրենց վարժեցրած բանակը հաղթի, և առավելագույն կորուստների ձգտելով ռազմաճակատի երկու կողմերում. ինչ արժեր թեկուզ նրանց գաղափարը՝ աֆղան զինվորականներին ստիպել պաշտպանել միայն քաղաքները՝ ամբողջությամբ ապաշրջափակելով երկրի բոլոր մայրուղիներն ու ազատելով դրանք թալիբների համար։
Մի խոսքով, բոլորը միմյանց վրա էին գցում։ Այնինչ սխալը, ըստ էության, միայն մեկն էր։ Շատ աֆղանցիներ հավատացել էին, որ Վաշինգտոնը իրենցով լրջորեն ու ընդմիշտ է զբաղվում, որ ամերիկացի օկուպանտներն իրենց քաղաքակրթություն և զարգացում կբերեն։ Բայց օկուպանտներին դա պետք չէր։ Նրանց պետք էր, որ աֆղանցիները սպանեն աֆղանցիներին, որքան հնարավոր է շատ և երկար։
Թուլամտություն և քաջություն. ԱՄՆ-ը ՈւԶՈւ–ին ցանկանում է զենք տալ Ղրիմին հարվածելու համար
Զուգահեռաբար, իհարկե, տարբեր տեսակի բիզնես թեմաներ էին պտտվում, հենց միայն թմրանյութերի վաճառքը որքան գումար բերեց։ Սակայն էությունն այլ էր՝ կործանել երկիրը և բնակչությանը փոխադարձ բնաջնջում պարտադրել։ Ամերիկյան հրամանատարների բազմաթիվ «սխալները» հենց դրանով են բացատրվում. ըստ էության, նրանց համար տարբերություն չկար իրենց ստեղծած զորքերի և թալիբների միջև:
Դե, իսկ երբ հարկ եղավ անցնել ռազմական գործողությունների նոր՝ ուկրաինական թատերաբեմու, ամերիկացիները արագ օվկիանոսի մյուս կողմը թռան։ Աֆղանական բանակի զինծառայողները ցրվեցին, մեծ մասը բնակություն հաստատեցին Իրանում և այսօր էլ ապրում են այնտեղ՝ աղքատության մեջ, անիծելով իրենց հիմարությունը։
Օրերս Կապիտոլիումում դրոշն էին խոնարհել՝ ի հիշատակ Քաբուլից լեգենդար փախուստի ժամանակ զոհված 13 ամերիկացի զինծառայողների։ Ամերիկյան ռեժիմի ներկայացուցիչները առիթին հարմար բառեր արտասանեցին։ Սակայն Ամերիկայում ոչ ոք չհիշեց և երբեք էլ չի հիշի Աֆղանստանի հարյուր հազարավոր մարտիկներին և խաղաղ բնակիչներին, որոնք զոհվեցին 20 տարվա արյունալի օկուպացիայի ընթացքում։
Վաշինգտոնում նախատեսում էին Ուկրաինայից երկրորդ Աֆղանստան ստանալ Ռուսաստանի համար։ Հասնել մեր պարտությանը և տարածքների հանձնմանը, վրդովմունք առաջացնել մեր հանրության շրջանում, ապա՝ երկրի փլուզում ԽՍՀՄ-ի փլուզման սցենարով։ Բայց այսօր ամեն ինչ հուշում է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի համար է երկրորդ Աֆղանստան դառնալու։ Այդ են վկայում թե՛ մեր զորքերի հաջողությունները, թե՛ Ուկրաինայում կոռուպցիոն սխեմաների շուրջ ներամերիկյան սկանդալները, թե՛ արևմտյան ԶԼՄ-ների՝ աչքի առաջ փոխվող հռետորաբանությունը։
ԱՄՆ-ի անթիվ պատերազմների փորձը ցույց է տալիս, որ իրենց պրոքսիներին այնտեղ բաց են թողնում, ինչպես փորձարարական առնետների՝ միշտ նույն լաբիրինթոսով: Առայժմ ոչ մի առնետ դրա ելքը չի գտել։ Անկեղծորեն ցավալի է, որ այս անգամ միլիոնավոր հասարակ ուկրաինացիներ թույլ տվեցին իրենց ծուղակը գցել։