ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացել է արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Հայաստանի հավաքականը 12 տուրում գրանցելով 8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն՝ վաստակել է 17 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Լևոն Արոնյանը որը ներկայացնում էր ԱՄՆ-ը, հանդես եկավ All Stars թիմի կազմում, որը աղյուսակում զբաղեցրեց 10-րդ տեղը։
Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը, Ալբերտո Աթոյանը։