ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստում կքննարկվի համագործակցության երկրների ՀՕՊ համակարգի ֆինանսավորման հարցը, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է Sputnik Բելառուսը:
Այսօր Մինսկում՝ ԱՊՀ-ի կենտրոնակայանում, ընթանում է համագործակցության կանոնադրական մարմիններին կից մշտական ներկայացուցիչների նիստը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը:
«Այսօր անհրաժեշտ կլինի ձևավորել օրակարգի հիմնական կորիզը»,-ասել է Լեբեդևը:
Մի շարք հարցեր արդեն մասամբ ձևակերպված են։