Ալեն Սիմոնյանը հիվանդանոցում է, նրան վիրահատում են

Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահը ընկնելու հետևանքով վնասել էր ձեռքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին վիրահատում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Ալեն Սիմոնյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ձեռքի հետ կապված խնդիր ունի և կրկնակի վիրահատում են»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանն այս տարվա մարտին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը։ Միջադեպից հետո նրան վիրահատել էին։