ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Վանաձորում գործող բժշկական կենտրոնին կից 2024 թ. կկառուցվի նոր ինֆեկցիոն բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով տեսանյութ։
Փաշինյանը նշել է, որ 50 մահճակալի համար նախատեսված երկհարկանի բաժանմունքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Առաջին հարկում կլինի ինտենսիվ թերապիայի համար հատկացված 10 մահճակալ, երկրորդ հարկում ՝ բուն ինֆեկցիոն բաժանմունքի համար 40 մահճակալ։
Նախագծի արժեքը 892 մլն դրամ է։ Ծրագիրը կավարտվի 2024 թ. երկրորդ եռամսյակում։