ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Զինծառայող Շավարշ Ակինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է: Զինծառայողը տեղափոխվել էր Կապանի ԲԿ, որտեղ ժամը 18:55-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի(Զինվորական պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի 2-րդ կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: