Իրանի ԻՀՊԿ–ի ռազմածովային ուժերը շուտով նոր սուզանավեր կստանան

«Գադիր» փոքր դասի սուզանավերի առաջին նմուշը Իրանի բանակի ՌԾՈւ նավատորմը համալրեց 2006 թվականին, իսկ «Ֆաթեհ» կիսածանր սուզանավերի առաջին նմուշը` 2018 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը շուտով կհամալրվեն «Ֆաթեհ» և «Գադիր» դասերի նոր սուզանավերով։ Այս մասին հայտնում է Tasnim–ը` հղում անելով ԻԻՀ–ի ՊՆ–ի տեղեկացված աղբյուրին։
«ՊՆ տեղեկացված աղբյուրը պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում հայտարարեց, որ ԻՀՊԿ–ի ՌԾՈւ–ն շուտով կհամալրվի կառավարվող սուզանավերով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մոտ 5 տարի առաջ ԻՀՊԿ–ի ՌԾՈւ–ի հրամանատար Ալիռեզա Տանգսիրին խոսում էր ԻՀՊԿ–ի ՌԾՈւ–ն «Գադիրից» ավելի կատարյալ սուզանավերով համալրելու ծրագրերի մասին, օրինակ «Ֆաթեհ» կամ «Խալիջ–ե Ֆարս» սուզանավերով։
Tasnim–ի տեղեկություններով` «Գադիր» փոքր սուզանավերի դասի առաջին նմուշը, որը կառուցել է Իրանաի ՊՆ պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը, Իրանի բանակի ՌԾՈւ–ի նավատորմը համալրեց 2006 թվականին։
Իրանի ՌԾՈւ–ի և ԻՀՊԿ–ի զինանոցը նոր թևավոր հրթիռով է համալրվել. ԶԼՄ
527 տոննա վերջրյա ջրատարողությամբ և 593 տոննա ստորջրյա ջրատարողությամբ «Ֆաթեհ» դասի կիսածանր սուզանավերի առաջին նմուշը Իրանի բանակի ՌԾՈւ–ին էր փոխանցվել 2018 թվականին։