ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը չի բացառում, որ կազմակերպությունը հետագայում կարող է ընդլայնվել, իսկ դիտորդների ցուցակի կարող է համալրվել։
«Սկզբունքորեն մենք պատրաստ ենք ընդունել գործընկերներ և դիտորդներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից և այլ մայրցամաքներից։ Մեկ շաբաթ առաջ մենք կարո՞ղ էինք հստակ ասել, թե ինչպիսին կլինի ԲՐԻԿՍ–ի կազմը: Ես անձամբ չէի կարող: Պետությունների ղեկավարները որոշել են, ու ԲՐԻԿՍ–ի կազմը 6 պետություններով ավելացել է։ Նույնը կարող է լինել ՀԱՊԿ-ի հետ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Մինչ այդ Սիդորովը հայտնել էր, որ սեպտեմբերի 1 – ին Բելառուսում մեկնարկող «Մարտական եղբայրություն-2023» զորավարժություններին դիտորդի կարգավիճակում կլինեն ներկայացուցիչներ Չինաստանից, Իրանից, Սաուդյան Արաբիայից և Մոնղոլիայից:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: