ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով օդանավակայանը շարքից դուրս է եկել: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով SANA գործակալությունը։
«Իսրայելցի հակառակորդը Սիրիայի դեմ նոր ագրեսիվ գործողություն է իրականացրել և ժամը 04։30-ին հրթիռային հարված հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Արդյունքում վնասվել է թռիչքուղին և նյութական վնաս է պատճառվել»,–ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ հարվածը հասցվել է Միջերկրական ծովի կողմից։ Նշվում է, որ սա արդեն Իսրայելի 22-րդ հարվածն է սիրիական տարածքին այս տարվա սկզբից ի վեր։