ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում հասել է 408-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 257 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 287-ը երեխաներ են, 121-ը` մեծահասակներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ի դրությամբ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել էր 392-ի։