Արարատ Միրզոյանն այցելել է Սլովենիայի վերականգնողական կենտրոն, որտեղ 17 հայ երեխա կա

11 հայ երեխա այս կենտրոնում արդեն անցել են բժշկական վերականգնողական ծրագիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Սլովենիայի Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն, որտեղ այս պահին նաև հայ երեխաներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ շրջայցին ներկա են եղել նաև Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր խաչի ներկայացուցիչը:
Նշենք, որ Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության, Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարության և ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կենտրոնն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը ընդունում է 17 երեխա Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից:
Ծրագիրն իրականացվում է ի շարունակություն 2022թ. աշնանը կենտրոնի կողմից իրականացված՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրի, որի արդյունքում 11 երեխա կենտրոնում անցել են բժշկական վերականգնողական ծրագիր: