Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է

Արցախի նախագահի էջի դեմ ադրբեջանական բողոքների հետևանքով սկզբում սահմանափակումներ էին դրվել, այնուհետև երեկ այն ամբողջությամբ ջնջվել էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական էջը վերականգնվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք» սոցիալական հարթակից։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով Արցախի նախագահի աշխատակազմին, հայտնել էր, որ ադրբեջանական կողմը տևական ժամանակ բողոքներ է ներկայացրել Հարությունյանի էջի դեմ։ Սկզբում սահմանափակումներ էին դրվել, ապա այն ամբողջությամբ ջնջվել էր։
Երեկ նշվել էր նաև, որ էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել «Ֆեյսբուքի» ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ: