Ամերիկյան FOX News-ը ներկայացրել է Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի

Թուրքիայում ամերիկյան ալիքի նյութը սադրիչ են անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան FOX հեռուստառադիոհեռարձակման կազմակերպությունը հրապարակել է Թուրքիայի քարտեզը՝ դրանում չներառելով Ստամբուլը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Sabah թերթին։
«Չհիմնավորված և շինծու լուրեր տարածող ամերիկյան FOX հեռուստաընկերությունը Թուրքիայում հայտնվել է նոր սկանդալի մեջ։ FOX News լրատվական կայքը Թուրքիան ներառել է Մերձավոր Արևելքի քարտեզում, որն օգտագործվում է իր թողարկած նյութերում: Քարտեզի վրա մի դետալ ուշադրությունից չի վրիպել: Նկատվել է, որ Ստամբուլը ներառված չի եղել հեռուստաալիքի կողմից օգտագործվող Թուրքիայի քարտեզում», - գրում է պարբերականը։
Հրատարակությունը նշում է, որ հեռուստաալիքը հասարակության «նյարդերի վրա սկսել է ազդել», երբ Թուրքիայում նախագահական ընտրությունների և Քահրամանմարաշի ավերիչ երկրաշարժերի ժամանակ կեղծ լուրեր է տարածել։
Ընդգծվում է, որ օգտագործելով Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի՝ ամերիկյան հեռուստաալիքը մեծ սադրանքի է դիմել։