Ադրբեջանը հերթական սուտն է տարածել. Արցախի ՊՆ–ն հերքում է

Ադրբեջանական կողմը հաղորդել է, իբր հայկական դիրքերից 1,5 ժամ կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի–Sputnik. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական սուտն է տարածել` իբր Արցախի բանակի զինծառայողները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 28-ին` ժամը 19:20-ից 20։55–ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել ԱՀ Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար նմանատիպ սուտ լուրեր է տարածում` զուգահեռաբար խախտելով հրադադարի ռեժիմը։
Այսօր ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։