ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի–Sputnik. 35 զինվորի թունավորման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հերքելով ԶԼՄ–ներից մեկի տարածած լուրը։
«ՀՀ ԶՈւ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից շեշտում են, որ բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի: Հայաստանյան որևէ հոսպիտալում թունավորմամբ զանգվածային դիմելիություն չի արձանագրվել։