«Սկսում ենք փոքր տարիքից». Ռևազյանը 3–ամյա դստեր հետ մասնակցել է Air Fest-ին

Ռևազյանը 3–ամյա դստեր հետ մասնակցել է Air Fest-ին
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահը փոքրիկ դստերը ծանոթացրել է ավիացիայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ստեփանավանում օդանավակայանում դստեր` Մոնթեայի հետ մասնակցել է Air Fest-ին։ Ռեազյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է դստեր հետ նստել թեթև մարդատար ինքնաթիռ և պատրաստվում է թռիչքի։
Նշենք, որ երեկ` օգոստոսիվ 26–ին Ստեփանավանում անցկացվել է Air Fest օդային փառատոնը, որի ընթացում երկինք են բարձրացել տարատեսակ թռչող սարքեր՝ փոքր ինքնաթիռներից մինչև դրոն ու պարապլան։
«Սկսում ենք փոքր տարիքից»,– լուսանկարին կից գրել է Ռևազյանը:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` Մոնթեան, ծնվել է 2020 թվականի մայիսի 19-ին, իսկ Ուիլյամը` 2022 թվականի հունվարի 31-ին։
Ռևազյանը ՔԱԿ նախագահի պաշտոնից ազատվել է 2022 թվականի հունիսի 13-ին։