ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Պենտագոնը կոչ է արել Ուկրաինային հետախուզության ժամանակ ավելի քիչ ապավինել ԱԹՍ–ների վրա, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Washington Post թերթին։
«Պենտագոնի պաշտոնյաները հորդորել են Ուկրաինային ավելի շատ ապավինել ցամաքային հետախուզական ուժերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ ուկրաինացիները դրական են արձագանքում այս խնդրանքին։
Նշվում է, որ պաշտոնյաները նաև կոչ են անում Կիևին հրետակոծությունը կենտրոնացնել «ամենակարևոր թիրախների վրա»:
Հաշվարկներից մեկի համաձայն ՝ ուկրաինական ուժերը հակամարտության սկզբից արձակել են 155 միլիմետր տրամաչափի երկու միլիոն արկ ՝ գրեթե սպառելով արևմտյան պաշարները։