«Մանչեսթեր Սիթի» և «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբները կասկածվում են օրենքները խախտելու մեջ

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները. Արխիվային լուսանկար
Ակումբների սեփականատերերն են Արաբական Միացյալ Էմիրությունների («Մանչեսթեր Սիթի») և Սաուդյան Արաբիայի («Նյուքասլ») ներկայացուցիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Եվրահանձնաժողովը կարող է հետաքննություն սկսել անգլիական «Մանչեսթեր Սիթի» և «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբների նկատմամբ՝ կապված օտարերկրյա սուբսիդիաների մասին նոր կանոնների ենթադրյալ խախտումների հետ։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը:
Ակումբների սեփականատերերն են Արաբական Միացյալ Էմիրությունների («Մանչեսթեր Սիթի») և Սաուդյան Արաբիայի («Նյուքասլ») ներկայացուցիչները: Օտարերկրյա սուբսիդիաների մասին օրենքը, որը գործում է հունիսից, կոչված է վերացնելու ԵՄ անդամ չհանդիսացող երկրների կառավարությունների ազդեցությունը եվրոպական ներքին շուկայի վրա: Նշվում է, որ չնայած ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն՝ օրենքը տարածվում է նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի վրա:
Աշխարհում 20 մլն-ից ավելի կին ֆուտբոլիստ կա. ֆուտբոլի կանանց ԱԱ–ն ավարտվեց
Աղբյուրի տվյալներով՝ Եվրահանձնաժողովը հաստատել է բրիտանական ակումբների դեմ բողոքների ստացումը, որոնք պետք է քննարկվեն: Ակումբների դեմ բողոքներ կարող էր ներկայացնել Լա Լիգան, որն ավելի վաղ Եվրահանձնաժողովին բողոքել էր ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կատարցի սեփականատերերից: