Կուրսկում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ

Կուրսկում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ
Այս գիշեր ռուս զինվորականներն ուկրաինական ԱԹՍ-ներեն խոցել Կուրսկի ու Բրյանսկի մարզերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Կուրսկում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտն իր Telegram ալիքում:
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ գիշերը Կուրսկում անօդաչու սարքը բախվել է Կարլ Մարքսի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքին։ Որոշ հարկերում ապակիներ են կոտրվել։ Պայթյունի ալիքից տուժել են նաև Կուրսկի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի մասնաշենքի մի քանի ապակիներ», — գրել է տարածաշրջանի ղեկավարը։
Կուրսկում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ
Ստարովոյտը պարզաբանել է, որ ոչ ոք չի տուժել, հրդեհ չկա: Պայթյունի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Մարզպետը խոստացել է օգնել վերականգնել տուժած գույքը:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ այս գիշեր ռուս զինվորականներն ուկրաինական ԱԹՍ-ներեն խոցել Կուրսկի ու Բրյանսկի մարզերում: