ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Քարվաճառի ուղղությամբ ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը, հերքելով ադրբեջանական կողմի հայտարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 27-ին` ժամը 12:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Քարվաճառի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ–ն հերքել էր, թե Արցախի Քաշաթաղի շրջանում ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։