ԱՄՆ-ի երեք ծովային հետևակայիններ զոհվել են, մոտ 20-ը տուժել Ավստրալիայի ափերի մոտ

CV-22 Osprey ռազմական ուղղաթիռ
Ավստրալիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ զինծառայողները «առնչություն չունեն» միջադեպին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի երեք ծովային հետևակայիններ զոհվել են, մոտ երկու տասնյակ մարդիկ տուժել են Ավստրալիայի ափերի մոտ ուղղաթիռի կործանման հետևանքով։ Տեղեկությունը հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ մի քանի ծովային հետևակայիններ փրկվել են Ավստրալիայի ափերի մոտ ուղղաթիռի կործանումից հետո:
«Վիրավորների թվում ԱՄՆ ծովային հետևակի 23 զինվոր կա, ու մենք ամեն ինչ անում ենք, որ նրանց բարեհաջող վերադարձնենք Դարվին քաղաք՝ բուժում անցնելու համար», - հեռուստաալիքը մեջբերել է Հյուսիսային տարածքի ոստիկանության հանձնակատար Մայքլ Մերֆիի խոսքը:
Մերֆին ավելացրել է, որ հինգ ծովային հետևակայիններ հոսպիտալացվել են Դարվին: Հանձնակատարի խոսքով ՝ կործանման վայրում լրացուցիչ ուժեր են ներգրավված։
Ավելի վաղ Sky News Australia հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ V-22 Osprey ռազմական ուղղաթիռը, որում եղել է ԱՄՆ-ի մոտ 20 ծովային հետևակային, կործանվել է Ավստրալիայի ափերի մոտ Predators Run զորավարժությունների ժամանակ: