4 հոգանոց անձնակազմով Crew Dragon տիեզերանավը ժամանել է ՄՏԿ. ՆԱՍԱ

Crew Dragon-ի թռիչքի մեկնարկը
Ակնկալվում է, որ Crew–7 առաքելությունը ուղեծրում կմնա մինչև 2024 թվականի փետրվարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Չորս հոգանոց անձնակազմով Crew Dragon տիեզերանավը կցվել է Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ)։ Տեղեկությունը հայտնում է ՆԱՍԱ-ն:
Տիեզերանավի ավտոմատ միացումը կայանին տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 16:16-ին, ՆԱՍԱ-ն ուղիղ հեռարձակում է իրականացնում:
Crew-7 անձնակազմով Crew Dragon տիեզերանավը, որի մեջ են ռուս տիեզերագնաց Կոնստանտին Բորիսովը, Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց դանիացի Անդրեաս Մոգենսենը, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ժասմին Մոգբելին և Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) տիեզերագնաց Սատոսի Ֆուրուկավան, մեկնել է երկրից շաբաթ գիշերը:
Միջազգային տիեզերակայանում նրանց դիմավորում են ռուսաստանցիներ Սերգեյ Պրոկոպևը, Դմիտրի Պետելինը և Անդրեյ Ֆեդյաևը, ամերիկացիներ Ֆրանցիսկո Ռուբիոն, Սթիվեն Բոուենը և Վուդի Հոբուրգը, ինչպես նաև ԱՄԷ-ի տիեզերագնաց Սուլթան Ալ Նեյադին:
«Պրոգրես ՄՍ-24» բեռնատար տիեզերանավը դուրս է բերվել ուղեծիր․ «Ռոսկոսմոս»