Վթար Գավառ-Սևան ճանապարհին. տուժածների թվում 4 երեխա կա, որոնցից մեկը` նորածին

Ավտովթարից տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Գավառ-Սևան ավտոճանապարհին` Լճափ գյուղի մոտակայքում, օգոստոսի 25-ի երեկոյան տեղի է ունեցել ՃՏՊ, կա 7 տուժած։ Տեղեկությունը հայտոնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ում բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը 13–ամյա Մ․Ա․-ն, 12–ամյա Տ․Ա․-ն, 15–այա Վ․Ա․-ն «Kia»–ի 32-ամյա վարորդ Մ․ Դ․-ն, 22-ամյա Շ․ Ս․-ն, 29-ամյա Մ․ Կ․-ն և նորածին Ա․ Դ․-ն տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Օգոստոսի 14–ի սարսափելի վթարից տուժածներից 1–ը դուրս է գրվել. ի՞նչ վիճակում են մյուսները