ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ իր ենթակաների հետ։
Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցի գլխավոր նպատակն Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը վերաբերող ծրագրերի քննարկումն է։
Քննարկվելու է նաև տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։